ՀՀ վարչապետը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգի հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, և այդ համատեքստում քննարկել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:
Մեկնաբանություններ