Հայտնի թուրք գործարարը ձերբակալվել է

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան: Օսման Քավալան, ով հայտնի է նաև հայ-թուրքական մերձեցման նախաձեռնություններում իր ակտիվ մասնակցությամբ, հանդիսանում է «Anadolu Kültür» և « İletişim Yayınları» թուրքական կազմակերպությանների նախագահը: Ըստ «Haberturk» լրատվական կայքի՝ Քավալան Գազիանթեփից Ստամբուլ վերադառնալիս է եղել, երբ ինքնաթիռի վայրեջքից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցները ներխուժել են ինքնաթիռ և նրան բերման ենթարկել: Ոստիկանություն հետախուզել է նաև «Anadolu Kültür» կազմակերպության գրասենյակը:
Մեկնաբանություններ