Համացանցում ցուցադրել են Apple-ի նոր սարքը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության ստեղծած նոր սարքի նախնական օրինակի տեսանյութը, որը վիրտուալ տիրույթում է տարածել գործարար Մաքալիստեր Հիգինսը: «Նախագիծ Տիտան» աշխատանքային անվանումը ստացած համակարգը նախատեսված է մեքենայի տանիքին տեղադրման համար: Այն բաղկացած է տեսախցիկներից, տվիչներից, որոնք վերլուծում են շրջակայքն ու  վարորդին հնարավորություն են տալիս փոխադրամիջոցն ավտոպիլոտի միջոցով կառավարել: Ինչպես նշում է TechCrunch-ը, սարքը համալրված է հատուկ տեսողական սքաներներով, որոնք ձևավորում են մեքենայի շուրջ կատարվող իրադարձությունների եռաչափ պատկերը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Apple-ը մտադիր է սեփական արտադրության էլեկտրական մեքենան ներկայացնել: Սակայն ընկերությունը դրա փոխարեն կենտրոնացել է ավտոպիլոտի համակարգերի ստեղծման վրա:  
Մեկնաբանություններ