Համաշխարհային բանկը նվազեցրել է Թուրքիայի համար 2018թ․ առաջընթացի կանխատեսման ցուցանիշը

Համաշխարհային բանկն իջեցրել է Թուրքիայի համար 2018թ․ առաջընթացի կանխատեսման ցուցանիշը`դարձնելով այն 3․5 տոկոս նախկին 3.9-ի փոխարեն, այս մասին հայտնում է թուրքական ensonhaber.com կայքը: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2019թ․ Թուրքիայում սպասվում է 4 տոկոս տնտեսական աճ։ Ինչ վերաբերում է 2017թ.-ին՝ այս տարվա համար կառույցը 4 տոկոս աճ է կանխատեսել, դա 0․4 տոկոսով ավելի է ապրիլին հրապարակված նախորդ կանխատեսումից։ Նշենք, որ 2016 թ.-ին Թուրքիան գրանցել էր ընդհանուր 2.9 տոկոս տնտեսական աճ, 2017թ.-ի առաջին եռամսյակում այդ աճը հասել էր 5 տոկոսի:
Մեկնաբանություններ