Կարեն Գրիգորյանը՝ Նեգրոս Օփեն շախմատային մրցաշարի 2-րդ մրցանակակիր

Ֆիլիպիններում ավարտվել է «Նեգրոս Օփեն» շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ:   Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:   Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է եղել անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը, ով էլ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր դարձել է մրցաշարի հաղթող:   Մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 7 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը:   Վիետնամի ներկայացուցիր Նգուեն Դուկ Հոան եզրափակել է լավագույն եռյակը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.