Կանադայում 10-ամյա տղան լուսանկարվելիս ընկել է Նիագարայի ջրվեժը

Կանադայում 10-ամյա տղան 30 մետր բարձրությունից ընկել է Նիագարայի ջրվեժի կիրճը, հաղորդում է TorontoNews-ը: Դեպքը պատահել է այն ժամանակ, երբ երեխայի մայրը փորձել է լուսանկարել նրան տեսարժան վայրի մոտ. երեխան նստել է դիտահարթակը շրջապատող ցանկապատերի վրա և հանկարծ կորցրել հավասարակշռությունը: Բարեբախտաբար, փրկարարներին հաջողվել է արագ գտնել երեխային։ Նա բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնի է, որ տղայի կյանքին վտանգ չի սպառնում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.