Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ավագյանը երկամարտի 339 կգ-ով զբաղեցրել է 4-րդ տեղը:   Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:   Դավիթ Հովհաննիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև պոկում վարժությունում՝ բարձրացնելով 158 կգ, Կարեն Ավագյանն արժանացել է բրոնզե մեդալի՝ 156 կգ:   Հրում վարժությունում Հովհաննիսյանը 185 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ, իսկ Ավագյանը 183 կգ-ով՝ 6-րդ տեղը:   Այսօր Մ20 տարեկան աղջիկների պայքարում հարթակ կմտնի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:
Մեկնաբանություններ