Իսպանիայի սպորտի նախարար. Գվարդիոլայի կարծիքը քաղաքականության մասին նույնն է, ինչ իմ գիտելիքները միջուկային ֆիզիկայից

Իսպանիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Ինյիգո Մենդես դե Վիգոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի` Կատալոնիայի անկախացմանը կողմ լինելու մասին.   «Ես կարծում եմ, որ մարզիկի կարծիքը մի բանի մասին, որից նա գաղափար չունի, նույնն է, եթե ես սկսեմ քննարկել միջուկային ֆիզիկան, չնայած` դրանից ոչինչ չեմ հասկանում:   Գվարդիոլան ունի իր կարծիքը, որը ես, սակայն, չեմ կիսում:   Ֆուտբոլային ակումբներն այսպիսի իրավիճակում չպետք է որևէ հայտարարություն անեն: «Բարսելոնայի» հայտարարությունը կվնասի իրեն, քանի որ այդ ակումբը մեծ թվով երկրպագուներ ունի Կատալոնիայի սահմաններից դուրս: Ակումբի դիրքորոշումը շատ երկրպագուներին դուր չի եկել. սա չի կարող օգնել ակումբին:   Եթե «Բարսելոնան» դուրս մնա Լա Լիգայից, Պրիմերան կդառնա ինչպես սուրճն առանց կոֆեինի: Առաջնությունը չափազանց շատ զգացմունքներ կկորցնի»,- ասել է Մենդեսը «Radio Nacional de España»-ին տված հարցազրույցում:   Հիշեցնենք` Իսպանիայից անկախանալու վերաբերյալ Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեն աջակցել են ինչպես Գվարդիոլան, «Բարսելոնան», այնպես էլ մի շարք այլ անվանի մարզիկներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.