Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ կդիմի Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը չեղարկելու քայլին

Իսպանիայի կառավարությունը կսկսի Սահմանադրության 155-րդ հոդվածը գործարկելու գործընթացը, որը վերացնում է Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը: Ինչպես հայտարարել է Իսպանիայի վարչապետի գրասենյակը, Իսպանիայի կառավարությունը կգործարկի 155-րդ հոդվածը շաբաթ կայանալիք կառավարության արտահերթ նիստում: Գործակալությունը հայտնում է, որ ավելի վաղ հրավիրվել է կառավարության արտահերթ հանդիպում, որին նախորդել էր Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնի հայտարարությունը, որ շրջանային խորհրդարանը կարող է քվեարկել Իսպանիայից անկախանալու պաշտոնական հռչակման մասին, եթե կենտրոնական իշխանությունը չհամաձայնի բանակցությունների: Հինգշաբթի առավոտյան, Կատալոնիայի դիրքորոշումը հստակեցնելու վերաբերյալ սահմանված վերջնաժամկետից րոպեներ առաջ, Պուչդեմոնը նամակ է հղել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին՝ նշելով, որ եթե Մադրիդը շարունակի «խոչընդոտել երկխոսությանը և շարունակի իր ճնշումը», Կատալոնիան կդիմի պաշտոնապես անկախության հռչակման: Իսպանիայի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին դիմել է Կատալոնիայի իշխանություններին՝ պահանջելով բացատրել, թե արդյոք նրանք անկախություն հռչակել են, թե ոչ: Պուչդեմոնին ժամանակ էր տրվել մինչև երկուշաբթի պատասխանի համար: Հաղորդվել է նաև, որ եթե պատասխան չլինի կամ պատասխանը չբավարարի Իսպանիայի իշխանություններին, հինգշաբթի կառավարությունը կսկսի գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը: Երկուշաբթի հրապարակվել է ժեներալիտետի ղեկավարի նամակը, որտեղ նա չի պարզաբանել անկախություն հռչակելու հետ կապված որոշումը և Մադրիդին երկխոսության կոչ է արել: «Նամակը, որ մենք ստացել ենք, չի տալիս հարցի պատասխանը»,- ասել էր Իսպանիայի արդարադատության նախարարը նամակում: Նա հավելել էր, որ Մադրիդում նամակն անբավարար են համարում՝ հստակության բացակայության պատճառով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.