Թուրքիան և Իրանն առևտրում կօգտագործեն ազգային արժույթներ. Իրանի փոխնախագահ

Թուրքիան և Իրանն առևտրում կօգտագործեն ազգային արժույթներ: Այդ մասին ասել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին Անկարայում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ջահանգիրին նշել է, որ Անկարան և Թեհրանը հետաքրքրված են առևտրային և տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ: Նրա խոսքով՝ երկրների միջև առևտրում ազգային արժույթի օգտագործումը կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը: Ջահանգիրիի խոսքով՝ Իրանը նաև կարող է ավելացնել նավթի և գազի մատակարարումները Թուրքիա: Առաջին փոխնախագահը նշել է, որ Թուրքիան և Իրանը նույն կարծիքն ունեն տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման առնչությամբ: «Մահմեդական երկրները պետք է համատեղ լուծեն խնդիրները»,- ասել է Ջահանգիրին:
Մեկնաբանություններ