Թուրքիայում Մերսին քաղաքում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվում են քուրդ զինյալները

Օրերս Թուրքիայի Մերսին քաղաքում տեղի ունեցած պայթյունի համար թուրք իրավապահները կասկածում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներին, այս մասին հայտնում է թուրքական Diken կայքը: Հայտնի է, որ հարուցված գործի շրջանակներում արդեն ձերբակալվել է 11 մարդ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի միջերկրածովյան ափին՝ Մերսին քաղաքում`ոստիկանական ավտբուսի մոտ, պայթյուն է որոտացել: Որպես ահաբեկչական ակտ որակված միջադեպի արդյունքում 18 մարդ էր տուժել, որոնցից 17-ը ոստիկաններ էին: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները թեման լուսաբանելու արգելք են սահմանել տեղական լրատվամիջոցների վրա: Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
Մեկնաբանություններ