Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 19-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է 1943 թ. ծնված Ա. Դ.-ի դին:
Մեկնաբանություններ