
Բաքվի գործադիր իշխանությունը մերժել է հոկտեմբերի 21-ին երթ անցկացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության դիմումը: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ քաղաքապետարանն առաջարկել է «Մուսավաթ» կուսակցությանը դրա փոխարեն հոկտեմբերի 21-ին հանրահավաք անցկացնել «Մեհսուլ» նախկին մարզադաշտում:
Քաղաքապետարանն իր մերժումը բացատրել է այն հանգամանքով, որ երթը կխոչընդոտի տրանսպորտի երթևեկությանը և մարդկանց կուտակումներ կստեղծի:
Նշվում է, որ «Մուսավաթ» կուսակցությունն ավելի վաղ որոշում էր կայացրել հոկտեմբերի 21-ին Բաքվում երթ անցկացնելու վերաբերյալ, ինչի առնչությամբ դիմել էր մայրաքաղաքային իշխանություններին։