Աֆղանստանում առնվազն 40 զինվորական Է զոհվել մահապարտների հարձակման հետևանքով

Աֆղանստանում առնվազն 40 զինվորական Է զոհվել ռազմակայանի մոտ երկու ավտոմեքենաների պայթեցման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրի:«Երկու մահապարտ ահաբեկիչներ Humvee բանակային արտաճանապարհայիններով գրոհել են Ղանդահարի նահանգի Մեյվանդի շրջանի ռազմակայանի վրա՝ սպանելով 40 զինվորների»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնել Է 1TV հեռուստաալիքը, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել Է գրոհը Ղանդահարի նահանգի ռազմակայանի վրա: Նրա տվյալներով՝ հարձակումը կատարվել Է հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Մեկնաբանություններ