Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 85 CC 555 համարանիշի և Mercedes մակնիշի 35 AQ 651 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մեկնաբանություններ