
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Էջվուդ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, կա նաև 2 վիրավոր, հայտնում է ТАСС-ը:
Իրավապահ օրգանների տվյալով՝ կրակոցներն արձակել է 37-ամյա Ռադի Լաբիբը, որը մեքենայուվ հեռացել է դեպքի վայրից:
Կասկածյալն ու զոհերը միասին աշխատում էին շինարարական ընկերությունում:
Քննությամբ հրաձգությունը որակվել է որպես «բռնության դրվագ աշխատավայրում»: Միջադեպն ահաբեկչության հետ որևէ կապ չունի: