2050թ. Չինաստանն ավելի հզոր կլինի. Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երկրի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի ժամանակ հայտարարել է, որ իշխանությունները կշարունակեն ակտիվ քայլեր ձեռնարկել համաշխարհային աշխարհակարգի պահպանման և Չինաստանը հզոր պետության վերածելու համար: «Չինաստանը կշարունակի ջանքեր գործադրել մոլորակի վրա աշխարհակարգի պահպանման համար, ինչպես նաև կշարունակի իր ներդրումն ունենալ համաշխարհային զարգացման գործում»,-մեջբերում է ria.ru-ն Չինաստանի ղեկավարի խոսքը: Ծինփինի համոզմամբ՝ 2050թ. դրությամբ Չինաստանը պետք է ավելի հզորացած լինի: Երկրի զարգացման ու հզորացման առաջին փուլում (2020-2035թթ.) կավելացվի միջին եկամուտ ունեցող բնակչության թվաքանակն ու, ընդհանուր առմամբ, հնարավոր կլինի հասնել արդիականացման: Ծրագրի 2-րդ փուլը կտևի 2035-2050թթ., և այդ ընթացքում երկրի իշխանությունները մտադիր են Չինաստանը վերածել հարուստ, հզոր, ժողովրդավար, հարմոնիկ, քաղաքակիրթ, արդիականացված սոցիալիստական պետության: Միևնույն ժամանակ, Ծինփինն ընդգծել է, որ «չինական երազանքը» կարող է իրագործվել միայն միջազգային խաղաղ մթնոլորտի պայմաններում ու կայուն աշխարհակարգի դեպքում: Բացի այդ, Չինաստանի ղեկավարն ազգային միասնականության կոչ է արել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.