ՀՀ ՔԱԳՎ պետի հետ հանդիպմանը Elitaliana-ի ներկայացուցիչները նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ
ՀՀ ՔԱԳՎ պետի հետ հանդիպմանը Elitaliana-ի ներկայացուցիչները նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընդունել է 1964 թվականին հիմնադրված իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Գիուլիվիի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները և նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ:
Սերգեյ Ավետիսյանը, ողջունել է գործընկերներին և վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը:
ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը: