Օգտակար քաղցրավենիք. խորհուրդներ քաղցրակերներին

Ո՞վ չի սիրում քաղցրեղեն. երևի թե այդպիսինները չկան: Ասում են՝ քաղցրեղենից հրաժարվելը նշանակում է քաղցած թողնել ուղեղը: Այսպիսի մարդկանց մոտ հաճախ են լինում դեպրեսիաներ, տհաճ զգացողություն, գլխապտույտներ և այլն: Սակայն այս ամենի հետ մեկտեղ բոլորը գիտեն, որ քաղցրավենիքը շատ հաճախ նաև վնասակար է: Ի տարբերություն տորթերի, թխվածքաբլիթների, կան մթերքներ, որոնք քիչ յուղային են և հետեւաբար ավելի անվնաս: Բժիշկների կարծիքով, դրանք են մեղրը, չրերը, մարմելադը, զեֆիրը, ջեմերը և մուրաբաները: Մեղր     Մեղրը պարունակում է մոտ 70 օգտակար նյութեր, այդ թվում' վիտամիններ В2, РР, С, В6, Н, К և Е, կալիում, նատրիում, մագնեզիում, երկաթ և յոդ: Մեղրը բարձրացնում է ախորժակը, լավացնում է նյութափոխանակությունը, օգնում է մրսածության և անքնության դեմ և օժտված է հակաբակտերիալ ազդեցությամբ: Օգտակար է օրվա մեջ ուտել 2 ճաշի գդալ մեղր: Չրեղեն Նրանք նույնպես պարունակում են հանքային նյութերի մի ամբողջ շարք'կալցիում, մագնեզիում, նատրիում, երկաթ: Շատ օգտակար են սրտի լավ աշխատանքի համար: Չրերը նաեւ հագեցնում են քաղցը՝ առանց գիարցնելու: Ծիրանաչիրը ամրացնում է սիրտ-անոթային համակարգը, օգնում է այրել ավելորդ ճարպերը, կարգավորում աղիների աշխատանքը: Թզի չիրն օգտակար է բրոնխյալ ասթմայի ժամանակ, հազի և կրծքավանդակի ցավերի համար: Սալորաչիրը հանում է հոգնածությունը, օգնում աղիների աշխատանքին և լավացնում մաշկի վիճակը: Բարձրացնում է աշխատունակությունը: Օրվա ընթացքում օգտակար է ուտել 30 գ չրեղեն: Մարմելադ Այն պարունակում է պեկտիններ, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, լավացնւմ ստամոքսի աշխատանքը և դուրս հանում օրգանիզմից շլակները: Օրվա մեջ մարմելադի օգտակար չափաբաժինը 20-30 գրամն է: Զեֆիր Պեկտիններ է պարունակում նաև զեֆիրը: Այն շատ օգտակար է ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում, մասնավորպաես գաստրիտի: Այս քաղցրավենիքը լավ է ազդում նաև եղունգների, մազերի և հոդերի վրա: Օրվա չափաբաժինը պետք է լինի մինչև 30 գրամ: Շոկոլադ Օգտակար է միայն սև շոկոլադը: Այն օգնում է կարգավորել արյան ճնշումը հիպերտոնիայի ժամանակ, ամրացնում է սրտի աշխատանքը և օգնում պայքարել սթրեսի դեմ: Օրվա մեջ կարելի է ուտել մինչև 30 գ շոկոլադ:  
Մեկնաբանություններ