Վրացական ավիաշուկայի ամենամեծ մասնաբաժինը տնօրինում է Turkish Airlines-ը

Վրաստանի ավիացիայի առաջատար ընկերությունը նախկինի պես հանդիսանում է Turkish Airlines ավիափոխադրողը, որը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով զբաղեցրել է շուկայի 11 տոկոսը։ Այս մասին հայտնում է «Գռուզիա-Օնլայնը»։ Վիճակագրության համաձայն՝ կանոնավոր չվերթներով տեղափոխած ուղևորների թվով Turkish Airlines-ը նախկինի պես հանդիսանում է Վրաստանում թիվ 1 ընկերությունը։ 9 ամիսների ընթացքում այն սպասարկել է 350 706 ուղևորի։ Տեղափոխած ուղևորահոսքով ավիաշուկայի երկրորդ ավիաընկերությունը հանդիսանում է վրացական Georgian Airways-ը, որը տնօրինում է շուկայի 10 տոկոսը։ Վրացական ավիաշուկայի 90 տոկոսը վերահսկում են օտարերկրյա ընկերությունները։ Շուկայի 6 տոկոսը պատկանում է արաբական Flydubai-ին, 5 տոկոսը՝ ռուսական Aeroflot-ին։
Մեկնաբանություններ