Վենեսուելան հայտարարել է իր դեսպանին Կանադայից հետ կանչելու մասին

Կանադայում Վենեսուելայի դեսպան Վիլմեր Բարյենտոսը հետ կկանչվի երկրից՝ հարավամերիկյան պետության ղեկավարության որոշմամբ: Այդ մասին երեքշաբթի Twitter-ի իր էջում հայտնել է երկրի արտգործնախարար Խորխե Արեասան, հայտնում է ТАСС-ը:
«Հայտնում եմ, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Կանադայում իր դեսպան Վիլմեր Բարյենտոսին»,- գրել է արտգործնախարարը: Ավելի վաղ Կանադայի արտգործնախարար Քրիստյա Ֆրիլանդը մտահոգություն է հայտնել հոկտեմբերի 15-ին կայացած շրջանային ընտրություններից առաջ Վենեսուելայի իշխանությունների գործողությունների առնչությամբ: Նրա կարծիքով՝ դրանց ընթացքում թույլ են տրվել «բազմաթիվ խախտումներ»: Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ի ընտրություններում սոցիալիստները հաղթել են 23 շրջանից 17-ում, ընդդիմությունը՝ 5-ում:
Մեկնաբանություններ