Սորոսը 18 միլիարդ դոլար է փոխանցել իր բարեգործական հիմնադրամին

Հայտնի ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսն ավելի քան 18 միլիարդ դոլար է փոխանցել Open Society Foundations հիմնադրամին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցիչներին: Open Society-ն այժմ կառավարելու է Սորոսի կարողության մեծ մասը և հավանաբար կդառնա ԱՄՆ-ում ամենախոշոր բարեգործական կազմակերպությունը՝ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամից հետո: Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է տարբեր երկրներում 40 կազմակերպություններից բաղկացած ցանցի միջոցով՝ զբաղվելով փախստականների, առողջապահության և ազգային փոքրամասնությունների աջակցությամբ: Թերթի աղբյուրները նշում են, որ 87-ամյա Սորոսը չի պատրաստվում զբաղվել առևտրային գործողություններով Open Society-ին պատկանող միջոցներով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.