ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
Ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.
- ստորագրել է «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,
- «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքները: