Ռաֆայել Նադալը չի մասնակցի Բազելի մրցաշարին

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Բազելի մրցաշարին: Դրա պատճառն է ծնկի վնասվածքը: Իսպանացի թենիսիստը շվեյցարական մրցաշարին չմասնակցելու մասին հայտնել է թվիթերյան իր էջում:   «Շանհայի մրցաշարից հետո անմիջապես խորհրդակցել եմ բժշկի հետ և ստիպված եմ ասել, որ չեմ կարողանա մասնակցել Բազելի մրցաշարին: Ինձ անհանգստացնում է ծունկս, խնդիրներ ունեի Չինաստանում: Այժմ, բժշկի խորհրդով դադար եմ վերցնում»,- գրել է Նադալը:   Հիշեցնենք, որ Շանհայի մրցաշարի եզրափակչում Ռաֆան պարտվել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.