Ուժգորոդում սպանված հայ ձեռնարկատիրոջ վրա կրակել է նրա նախկին հայ գործընկերը

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում բնակվող հայ գործարար Անդրանիկ Նիկողոսյանի ուղղությամբ ատրճանակի չորս կրակոց է արձակել նրա երկարամյա գործընկեր Վարդան Թովմասյանը, որին նույնպես հայտնի է քաղաքում: Ինչպես հայտնում է Depo.Закарпатье-ն, մարդասպանի անվան բացահայտումը մեծ իրարանցում է առաջացրել հանրության շրջանում. 54-ամյա ձեռնարկատիրոջն սպանել է նրա վաղեմի ընկերն ու գործընկերը: Վերջինս սպանությունից հետո չի թաքնվել, իրավապահները նրան ձերբակալել են դեպքի վայրում: Ոստիկանների տվյալներով՝ սպանության դրդապատճառը դեռևս հայտնի չէ: Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի էր, որ բիզնեսի բաժանումից հետո նախկին գործընկերների միջև տարաձայնություններ են ծագել գումարի պատճառով. իբրև թե Վարդանը պարտքով գումար է տվել Նիկողոսյանին: Ձերբակալվածին արդեն կասկածանք է առաջադրվել կանխամտածված սպանության գործով: Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում: Հիշեցնենք, որ նախկին մարզիկ, գործարար և բարերար Անդրանիկ Նիկողոսյանը սպանվել է հոկտեմբերի 16-ին Ուժգորոդում իր տնօրինած կոշիկի գործարանի գրասենյակում:  
Մեկնաբանություններ