Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում պայթեցվել է ոստիկանության շենքի դուռը

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Շվեդիայի հարավային մասում գտնվող Հելսինգբորգ քաղաքում անհայտ անձինք պայթեցրել են ոստիկանության մուտքի դուռը: Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանության կայքին: «Ոստիկանական բաժանմունքի դուռը պայթեցվել է, զգալի վնաս է հասցվել: Անհայտ է՝ ինչ է պայթեցվել: Նախնական տվյալների համաձայն՝ տուժածներ չկան», - ասվում է կայքում: Նշվում է, որ տեխնիկներն արդեն զննել են դեպքի վայրը, և դրա վերլուծությամբ շարունակում են զբաղվել դատաբժշկական փորձագետները: Շվեդիայի ռադիոյի հաղորդմամբ՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մասամբ կոտրվել են ոչ միայն ոստիկանական բաժանմունքի, այլ նաև հանդիպակաց շենքի պատուհանների ապակիները: Ոստիկանության տվյալների համաձայն՝ պայթյունի նախօրեին որևէ սպառնալիք իրենք չեն ստացել: Ձերբակալվածներ դեռևս չկան:
Մեկնաբանություններ