Նիդեռլանդներում 59-ամյա մահամերձ շիմպանզեն ճանաչել է իր խնամակալին, ուրախությունից ժպտացել և փաթաթվել նրան (տեսանյութ)
Նիդեռլանդների Արնհեմ քաղաքում գտնվող Թագավորական կենդաբանական այգում, որը հայտնի է պրիմատների վարքագծի ոլորտում հետազոտությունների շնորհիվ, բնակվել է Մամա անունով շիմպանզեն, որը հայտնի է եղել որպես կապիկների խմբի առաջնորդ:
Bored Panda-ն գրում է, որ 2016 թվականի ապրիլին Մաման հիվանդացել է և այլևս չի կարողացել սնվել: Լսելով այս նորությունը՝ հաստատության համահիմնադիր և վարքային կենսաբանության պրոֆեսոր Յան Վան Հոոֆն այցելության է եկել Մամային՝ նրան հրաժեշտ տալու նպատակով: Վան Հոոֆը կենդանու հետ ընկերություն է արել և խնամել նրան 1972 թվականից:
Տեսանյութում երևում է, որ սկզբում կենդանին չի ճանաչել Յանին, սակայն հետո, լսելով նրա ձայնը, ուրախությունից ժպտացել է և փաթաթվել նրան:
Նշվում է, որ հանդիպումից մեկ շաբաթ անց շիմպանզեն սատկել է: