Մարդկանց առաջարկել են համտեսել աշխարհի ամենագարշահոտ միրգն ու տեսանկարահանել են նրանց արձագանքը (տեսանյութ)

YouTube-ում հրապարակվել է ուշագրավ տեսանյութ, որին մասնակցել է 100 մարդ և որոնց առաջարկել են համտեսել աշխարհում ամենագարշահոտ միրգը՝ դուրիանը: Տեսանյութում ներկայացված է մարդկանց ուշագրավ արձագանքը: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես են փորձարկման մասնակիցները հոտոտում միրգն ու հետո փորձում մի կտոր համտեսել: Հետաքրքրական է, որ դեռևս հոտոտելու ժամանակ մասնակիցներից մի քանիսը կտրուկ հրաժարվել են այն ուտել: Մարդիկ դուրիանի հոտը համեմատել են աղբի գարշահոտության հետ: Այնուհանդերձ՝ մասնակիցների մեծ մասն իր մեջ ուժ է գտել դուրիանից մի կտոր ուտել: Շատերի մոտ դրանից հետո սրտխառնոց է սկսվել: Որքան էլ զարմանալի է հնչում, սակայն գտնվել են մարդիկ, որոնք հավանել են դուրիանը՝ այն նմանեցնելով կոկոսի, մանգոյի և նույնիսկ՝ գազարի:    
Մեկնաբանություններ