ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին. վարորդը մահացել է, դեպքի վայրում ատրճանակ է հայտնաբերվել. shamshyan.com

Վանաձոր քաղաքի բնակիչ, 37-ամյա Արսեն Բալայանն այսօր՝ ժամը 01։20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի 82 ՏN 888 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վարորդը հայտնաբերվել է մեքենայից դուրս. նա ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը բժիշկ էր աշխատում Վանաձորի ծննդատանը։
Մեկնաբանություններ