
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում իրավագիտության հետ ներդնելու «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները և համապատասխան որակավորումները, ինչի համար պետք է փոփոխություններ ու լրացումներ կատարվեն կառավարության 2013թ. որոշման մեջ:
Անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ ըստ ուսումնասիրությունների՝ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները ունեն բավական բարձր վարկանիշ, և այս մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացման համար:
Նշվում է, որ ՀՀ տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է հանդիսանում Ճարտարագիտության ոլորտը և «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը: