Կառավարության որոշմամբ ՀՀ 2 բուժհիմնարկներ կմիավորվեն

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Ն. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտին միացնելու հարցը: Իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնելու են «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխանցման ակտին համապատասխան: «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ»-ը գտնվում է  Աճառյան 2 հասցեում,  Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Կոմիտասի պողոտա 49/4:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.