«Ծղոտներ»-ում 29-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

Զավարյան փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել: Norlur.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց ինքնասպանության փորձի մասին տեղեկությունը: Ոստիկանությունը հոկտեմբերի 17-ին՝ ժամը 09:35-ին հաղորդում է ստացել հիվանդանոցից: «Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ և ձախ նախաբազուկների կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1988 մի տղա: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 7-ի սահմաններում այն քաղաքացին Զավարյան փողոցում գտվող հյուրանոցային համալիրում ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է ձեռքերը»,-ասաց Ջանոյանը: Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Մեկնաբանություններ