Խնձորի կեղևն ազատում է ավելորդ կիլոգրամներից

Այովայի համալսարանի գիտնականները խնձորի կեղևում հայտնաբերել այն նյութը, որը նպաստում է մկանների զարգացմանն ու այրում է ավելորդ ճարպը: Նման ֆունկցիաներով է օժտված ուրսոլի թթուն: Փորձագետները նախկինում էլ գիտեին, որ այդ թթվի որոշակի քանակություն կա խնձորի կեղևում և կարող է նպաստել մկանների զարգացմանը, բայց որ այն օժտված է նաև ավելորդ կիլոգրամները վերացնելու կարողությամբ, պարզվեց վերջերս կատարած մի փորձի արդյունքում: Փորձը կատարվեց մկների վրա: «Մենք փորձարկեցին բարձր կալորիականության սնունդով կերակրված մկների, որ տառապում էին ճարպակալմամբ: Ուրսոլի թթուն կանխատեսելիորեն օգնեց նրանց մկանների ավելացմանն ու անսպասելիորեն նաև քաշի անկմանը նպաստեց», - հայտնել է Այովա համալսարանի փորձարկող խմբի ղեկավար Քրիստոֆեր Ադամսը: Այժմ գիտնականները պիտի պարզեն, թե ուրսոլի թթուն ունենու՞մ է արդյոք նույն ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, ինչպես մկների դեպքում, այրու՞մ է արդյոք ավելորդ ճարպային շերտը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.