Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 45-ի (լուսանկարներ)
Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներում և իսպանական Գալիսիա ինքնավար համայնքի հյուսիս-արևմուտքում մոլեգնող հրդեհների հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել, հայտնում է NDTV-ն:
Բացի այդ, 71 մարդ է տուժել Պորտուգալիայում, որտեղ հրդեհները մոլեգնում են անցած շաբաթվա վերջից: Վիրավորներից 16-ի վիճակը ծանր է: Հայտնի է դարձել նաև, որ ավելի վաղ կորած համարվող յոթ մարդուց վեցին հաջողվել է փրկել:
Պորտուգալիայում անտառային հրդեհների մակերեսը չորս օրվա ընթացքում կազմել է 240 հազար հեկտար: Երկրում հրդեհի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել:
Գալիսիայում հրդեհների զոհ է դարձել չորս մարդ:
Ինչպես հայտնում է Euronews հեռուստաալիքը, երեքշաբթի տեղացած անձրևներն օգնել են վերջապես հսկողության տակ առնել հրդեհները:
Օլիվեյրա դու Օշպիտալ քաղաքի քաղաքապետ Խոսե Կառլոս Ալեքսանդրինոն հայտնել է, որ զոհերի մեծ մասը մահացել են իրենց ավտոմեքենաներում, որոշ զոհերի գտել են նաև իրենց տներում: