«Ժողովուրդ». Սոցապ նախարարության աշխատակիցը մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար է հափշտակել

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվան տակ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար են  հափշտակել:   «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոհար Մելքոնյանը, որն աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում և 2014 թվականի հունվարի 10-ից ազատվել է աշխատանքից, ըստ էության, վերջինս չի հաշտվել այդ մտքի հետ: Ու շարունակել է իր գործունեությունը: Նախաքննություն իրականացնող մարմինը պարզել է, որ նա տևական ժամանակ մի շարք քաղաքացիների շարունակել է ներկայանալ որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Լոռու թիվ 2-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ