«Ժամանակ». Չի բացառվում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի նոյեմբերի 24-ին. Բորիս Նավասարդյան

«Չի բացառվում, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չստորագրվի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում։   Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ՀՀ-ում տեղի են ունենում քաղաքական համակարգի հետ կապված լուրջ փոփոխություններ, և շատ անդամ երկրներ ուզում են հստակ պատկերացնել, թե ում հետ են գործ ունենալու ստորագրումից հետո:   «Թեպետ ավելի լավատեսական ժամկետներ են նշում փորձագետները, բայց ես չեմ բացառում, որ ստորագրումը կարող է հետաձգվել մինչև ապրիլ-մայիս: Կան ԵՄ անդամ երկրներ, որոնց համար կարևոր է՝ ով է լինելու ՀՀ ղեկավարը, և կուզենային իշխանության գլխին տեսնել արևմտամետ գործիչ, և նրանց համար Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող անձը գուցե կասկածների առիթ տա։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե Ռուսաստանի հետ ինչպիսի խնդիրներ ունեն ԵՄ անդամ մի շարք երկրներ»,- նշեց Նավասարդյանը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.