«Ժամանակ». Ադրբեջանը հույս ունի, որ ՌԴ-ն կազդի Հայաստանի վրա ԼՂ հարցում, բայց նման գործարք չի կայանա. Կ. Զատուլին

«Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմամբ և գիտակցում է, որ դա լավ բանի չի բերի, դա, իհար­կե, շատ լավ ազդանշան է:   Ամբողջ հարցն այն է, թե կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանի այդ հավաստիացմանը, կամ որքանո՞վ են հաստատուն նման տրա­մադրությունները Ադրբեջանում, որովհետև հենց Ադրբեջանն է մշտապես դի­մել ռազմական ուժի կիրառ­մանը և փորձել փոխել ստատուս- քվոն շփման գծում ռազմական ճանապարհով:   «Ժամանակ»-ի հետ զրույ­ցում նման կարծիք հայտ­նեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով Ժնևում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջա­նի նախագահների հանդիպման մասին և մեկնաբանելով մասնավորապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը բանակցությունների վերաբերյալ:   Սերժ Սարգսյանը բանակցություններից անմիջապես հետո Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելով, որ կողմե­րը բանակցությունների ընթացքում որևէ պայմանավորվածու­թյան չեն հասել հիմնախնդրի տարբերակների մասին, բայց  պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը շփման գծում թուլացնելու համար, որպեսզի առաջնագծում չլինեն զոհեր:   «Պետք է ասեմ՝ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խո­րապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես լինի»,- ավելացրել էր Հայաստանի նախագահը:   Այս հայտարարությունը փոքր-ինչ տարօրինակ չի՞ հնչում: Չէ՛ որ սա նույն Ադրբեջանն է, որը սանձազերծեց 2016թ. ապրիլյան ագրեսիան, և որի քաղաքականության ու ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը մշտապես եղել է ռազմական ու­ժի և սպառնալիքի կիրառումը, լարվածության աճ հրահրելն ու սադրանքներ կազմակերպելը հակամարտող զորքերի շփման գծում: Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանն այժմ «շահագրգռված է թուլացնելու լարվածությունը»։   Անդրադառնալով հարցին՝ Կոնստանտին Զատուլինը շեշտում է, որ ամբողջ հարցը վստահությունն է, թե որքանով Ադրբեջանը հավատարիմ կմնա իր խոստմանը: Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի պահվածքը Ժնևում, նաև վերջին ամիսների համեմատաբար խաղաղ վիճակը վերջին ամիսներին շփման գծում, ցույց են տալիս,մ որ Ադրբեջանն աջակցություն չի զգում իր ռազմական նախաձեռնություններում»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ