
Հոկտեմբերի 16-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը 2008թ.-ից ի վեր առաջին անգամ մտել են Հյուսիսային Իրաքի Զապ շրջան և ռազմական գործողություններ իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝ օպերացիային մասնակցել են Թուրքիայի զինուժին պատկանող F-16 տիպի կործանիչներ, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներ: Գործողության ժամանակ սպանվել է 16 քուրդ զինյալ:
Նշվում է, որ Թուրքիայի Հաթայ նահանգից Հյուսիսային Իրաք են ներխուժել թուրքական 2 հատուկջոկատայինների խումբ: Գործողության ժամանակ կորուստներ է ունեցել նաև թուրքական կողմը: Սպանվել է 4 հատուկջոկատային:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս օպերացիան իրականացվում է Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազաների անվտանգությունը ապահավելու համար: