Թենիսիստ Միլոշ Ռաոնիչը մրցաշրջանն ավարտել է ժամկետից շուտ

Կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչը հրաժարվել է Փարիզում և Վիենայում կայանալիք մրցաշարերին մասնակցելուց:   Նման որոշման պատճառը հանդիսացել է թենիսիստի վնասվածքը:   Այսպիսով, 26-ամյա մարզիկը ժամկետից շուտ ավարտել է մրցաշրջանը:   Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռաոնիչն աջ ոտքի վնասվածք էր ստացել:
Մեկնաբանություններ