«Առավոտ». Ի՞նչ է նշանակում լինել եվրոպացի. ԵՄ դրոշները կապելը կամ առանց վիզաների ռեժիմը երկիրը դեռևս չեն դարձնում եվրոպական

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Եվրամիության ասոցացման պայմանագիրը թեև արժե ստորագրել, բայց այն  որևէ երաշխիք չի տալիս, որ քո երկիրը կհաղթահարի կոռուպցիան, որ քո պետական և ոչ պետական հաստատություններում կներմուծվի արևմտյան աշխատաոճը, որ դու կնվազեցնես կոռուպցիան և կհասնեն տնտեսական բարգավաճման։   Ինչպես մկրտվելն ու վզին խաչ կախելը ոչ մեկին չի դարձնում  քրիստոնյա, այնպես էլ արտաքին դրսևորումները՝ տների ու հիմնարկների ճակատին ԵՄ դրոշները կապելը կամ նույն առանց վիզաների ռեժիմը երկիրը դեռևս չեն դարձնում եվրոպական։   Վրաստանը նույնքան  հեռու է Ֆրանսիայից կամ Գերմանիայից, որքան Հայաստանը՝ անկախ այն առասպելաբանությունից, որ մենք երբեմն լսում  ենք։ Էլ չեմ ասում  Ուկրաինայի մասին, որն այսօր առավել ծանր վիճակում է։   Արժե՞ արդյոք նմանվել վերոհիշյալ եվրոպական երկրներին։ Այո, ինձ թվում  է՝ շատ բաներում  պետք է ձգտել նրանց նմանվել։ Ինչը չարժե անել՝ շտապել և արտաքին բաների հետևից ընկնել։ Պետք  է հասկանալ, այն առանցքը, որի շուրջ ստեղծվել է այդ հզոր քաղաքակրթությունը։ Բնականաբար, սա առանձին խոսակցություն է, բայց վստահաբար, կարելի է ասել՝ դա այն չէ, ինչին հասել են Վրաստանն ու Ուկրաինան։ Չնայած այդ երկրների վերջին 10 -15 տարիների փորձը մեզ համար չափազանց ուսանելի է թե՛ դրական և թե՛ բացասական իմաստով»։   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Մեկնաբանություններ