Այս տարի Գերմանիայի կողմից քաղաքական ապաստան ստացած թուրքերի թիվը 4 անգամ ավելի է 2016թ.-ից

Այս տարի Գերմանիային քաղաքական ապաստանի դիմում ներկայացրած և դրական պատասխան ստացած Թուրքիայի քաղաքացիների թիվը չորս անգամ ավելի է եղել, քան 2016թ.-ին: Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ի թուրքալեզու ծառայությունը: Այսպես՝ 2016թ.-ին Գերմանիայից ապաստան խնդրած Թուրքիայից քաղաքացիների դիմումներից բավարարվել է միայն 6.6 տոկոսը, մինչդեռ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում միայն այդ ցուցանիշը հասել է 24.6 տոկոսի: Միայն սեպտեմբեր ամսին Գերմանիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիներից 36.6 տոկոսի դիմումները բավարարվել են երկրի իշխանությունների կողմից: Նշենք, որ 2017 թվականին ավելի քան 600 թուրք պաշտոնյա ապաստան է խնդրել Գերմանիայի իշխանություններից: Պաշտոնյաներն այսկերպ փորձում են խուսափել 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունների սկսած հետապնդումներից։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.