ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալության համար Թուրքիան մինչ օրս լուրջ ապացույց չի ներկայացրել. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալության հետ կապված՝ Թուրքիայի իշխանությունները մինչ օրս ամերիկյան կողմին որևէ լուրջ ապացույց կամ հիմնավորում չեն ներկայացրել: Ինչպես գրում է «Հյուրրիյեթ» պարբերականը, Նոյերթը շեշտել է, որ Թուրքիան դեռևս չի կատարել հստակ քայլեր, որոնք կնպաստեն ԱՄՆ-ի՝ Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացի դադարեցման հարցում հետքայլ անելու որոշման կայացմանը: «Թուրքիան մեղադրում է մեր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ահաբեկչության համար, դա շատ լուրջ մեղադրանք է, և դրա ապցույցները մեզ մինչ օրս չեն ներկայացվել, մենք ցանկանում ենք դրանք տեսնել», - ասել է Պետքարտուղարության խոսնակը: Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.