Pussycat Dolls-ի նախկին անդամը պատմել է խմբում մարմնավաճառության մասին

Pussycat Dolls ամերիկյան խմբի նախկին մասնակից Կայա Ջոնսը Twitter-ում գրել է, որ խմբի անդամ աղջիկներին հարկադրել են զբաղվել մարմնավաճառությամբ: Նրա խոսքով՝ խմբի անդամները «սեքսով են զբաղվել հրամանով»: «Ես ոչ թե խմբում էի, այլ մարմնավաճառության ցանցում», - ընդգծել է նա: Ջոնսը նշել է, որ դրա համար պատասխանատվություն է կրում Pussycat Dolls-ի հիմնադիր Ռոբին Անտինը: Երգչուհին կոչ է արել նրան պատմել՝ ինչու է խմբի անդամներից մեկն ինքնասպանություն գործել: «Պատմիր՝ ինչպես ես բարոյապես կոտրել մեզ», - պահանջել է նա: Ջոնսը հավելել է, որ խմբից ոչ ոք չի պատմել դրա մասին սպառնալիքների պատճառով: «Ինձ անձամբ նախազգուշացրել են, որ եթե պատմեմ, ինձ մահացած կգտնեն, կամ իմ կարիերան կավարտվի», - խոստովանել է նա: Հաղորդվում է, որ Pussycat Dolls-ի հիմնադիր Ռոբին Անտինն արձագանքել է այս մեղադրանքին՝ այդ ամենը սուտ որակելով։ Նա նշել է, որ Կայա Ջոնսն անգամ խմբի մշտական կազմում չի եղել։ Հայտնի է, որ 2014 թվականին ինքնասպանություն է գործել Pussycat Dolls Dollhouse-ի մասնակից Սիմոն Բաթլը. նա 25 տարեկան էր: Անտինը հիմնադրել է Pussycat Dolls Dollhouse խումբը 2010 թվականին՝ օրիգինալ խմբի լուծարումից հետո: Pussycat Dolls-ը գոյություն է ունեցել 1995-2010 թվականներին: Այն հայտնի է դարձել Don't Cha, Stickwitu, I Hate This Part, Hush Hush և Buttons երգերի շնորհիվ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.