Forbes-ն անվանել է 2017թ. Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերին (լուսանկարներ)

Հեղինակավոր Forbes հանդեսն անվանել է 2017թ. Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերին, որոնց շարքում առաջատարը գրող, Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգն է:Forbes-ի հաշվարկների համաձայն՝ անցած 12 ամսում նա 95 մլն դոլար է վաստակել: Երկրորդ հորիզոնականում է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 93 մլն դոլարցուցանիշով: Այնուհետև կրկին բրիտանացիներն են՝ Coldplayխումբն ու երգչուհի Ադելը, որոնք 12 ամսում վաստակել են 88 և, համապատասխանաբար, 69 մլն դոլար: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերըեզրափակում է լավագույն հնգյակը՝ 64 մլն դոլարով: Առաջին տասնյակում են ներառվել նաև երաժիշտներ Էլթոն Ջոնը, Փոլ Մաքքարթնին ու շեֆ-խոհարար Գորդոն Ռամզին: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում ներառվել է 20 աստղ, որոնք միասին անցած 12 ամսում վաստակել են 1.06 մլրդ դոլար: Հայտնի է, որ 20 հոգուց 12-ը ներկայացնում են Մեծ Բրիտանիան, մյուսները՝ Գերմանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Իսպանիան, Շվեդիան ու Շվեյցարիան: Նշվում է, որ 20 հոգանոց վարկանշային աղյուսակում կա ընդամենը 2 կին:   Ջոան Ռոուլինգ   Картинки по запросу joan rowling   Կրիշտիանու Ռոնալդու   Картинки по запросу CR7   Coldplay Картинки по запросу Coldplay   Ադել   Картинки по запросу ADELE   Ռոջեր Ֆեդերեր Картинки по запросу ROGER FEDERER
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.