Apple-ը Չինաստանից առաքել է iPhone X-ի առաջին խմբաքանակը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն առաքել է iPhone-ի ամենաթանկ մոդելի՝ 1.000 դոլարանոց  iPhone X-ի առաջին խմբաքանակը, որում կա ընդամենը 46.500 հատ հեռախոս: Ինչպես նշում է appleinsider.com կայքը, սմարթֆոնների առաջին խմբաքանակն առաքվել է Չինաստանից ու ուղարկվել Արաբական Միացյալ Էմիրություններ, Նիդեռլանդներ: Աղբյուրը նկատում է, որ առաջին խմբաքանակի ծավալը ռեկորդային քիչ է ընկերության համար, և դա կարող է պայմանավորված լինել սմարթֆոնի գերառաջադեմ TrueDepth տեսախցիկի հավաքման մասերի սղությամբ: Հայտնի է, որ բաղադրիչ մասերի անբավարարության պատճառով օրական արտադրվել է iPhone X-ի մոտ 10.000 օրինակ: Համեմատության համար նշվում է, որ iPhone 8-ի առաջին խմբաքանակում եղել է ավելի քան 900.000 հեռախոս: Նշենք, որ iPhone X-ի վաճառքը մեկնարկելու է նոյեմբերի 3-ից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.