59-ամյա ամերիկացին սպանել է կնոջն ու այրել տունը՝ ռուս աղջկա հետ ամուսնանալու համար

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի 59-ամյա բնակիչ Սթիվեն Փիրուսը, ըստ քննության, սպանել է կնոջն ու պայթեցրել սեական տունը՝ սպանության հետքերը մաքրելու համար: Ամերիկացին ցանկացել է ազատվել կնոջից՝ ռուս աղջկա հետ ամուսնանալու համար:
Ինչպես հաղորդում է NBC-ն, Փիրուսը գնդակահարել է կնոջը Մադիսոն քաղաքի իրենց տանը, այնուհետ գազի խողովակը բաց թողել տան նկուղում՝ պայթեցնելով տունը: Կնոջ մարմինը հայտնաբերած ոստիկանությունը պարզել է, որ կինը մահացել է բռնի մահով, ինչից հետո նրա ամուսնուն ձերբակալել են: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության, հրդեհի նախաձեռնման և վտանգավոր պահվածքի համար: Հետաքննությանը հաջողվել է գտնել Փիրուսի անձնական նամակագրությունը ոմն Օլգայի հետ, որի անկեղծ լուսանկարները նույնպես առկա էին տղամարդու հեռախոսում: Վերջիններս իրենց նամակագրության մեջ քննարկել են իրենց սպասվող ամուսնությունն ու աղջկա՝ ՌԴ-ից ԱՄՆ տեղափոխվելը: Օլգան ԱՄՆ-ում եղել էր 2 տարի առաջ, որտեղ էլ, հավանաբար, ծանոթացել է Փիրուսի հետ: Վերադառնալ ԱՄՆ նրան խանգարում էին վիզային խնդիրները:
Մեկնաբանություններ