Ֆրանսիայում տուգանք կսահմանեն՝ փողոցներում կանանց հետապնդելու համար

Ֆրանսիայում տուգանք կսահմանեն՝ փողոցներում կանանց հետապնդելու համար, գրում են տեղական լրատվամիջոցները՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ: Օրինագծի հեղինակը Մառլենա Սկիապան է՝  նախագահ Էմանուել Մակրոնի կողմակիցներից, ով ուզում է հանրության մեջ տղամարդկանց սեքսիստական վերաբերմունքը կանխել: Նշվում է, որ մինչ այժմ փողոցում հետապնդումը ամրագրված չի եղել օրենքով, սակայն սպասվում է, որ նախագիծը պատրաստ կլինի եւ քվեարկության կդրվի 2018 թվականին:
Մեկնաբանություններ