Տարոն Մարգարյանը hանձնարարել է հսկողություն սահմանել դպրոցական բուֆետների աշխատանքների կազմակերպման նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զեկուցել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, շարունակվում են այս տարի հիմնանորոգված համայնքային ենթակայության մանկապարտեզները կահավորելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման և տարածքները բարեկարգելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ: Միաժամանակ, քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին հսկողություն սահմանել նաև դպրոցական բուֆետների աշխատանքների կազմակերպման և սնունդ մատակարարող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.