Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Թբիլիսիում համատեղ արձանագրություն են ստորագրել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է եռակողմ հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբայայի մասնակցությամբ, այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակն ու եռակողմ համագործակցության՝ այդ թվում և ռազմական համագործակցության ու համատեղ զորավարժությունների անցկացման հեռանկարները: Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ արձանագրություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.