Վայոց ձորի Մալիշկա գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 16-ին, ժամը 21:48-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է անասնակեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մալիշկա գյուղի 6-րդ փողոցի թիվ 26 տան (սեփականատեր Խ. Ս.) մոտակա անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:17-ին, մարվել 00:59-ին: Այրվել է 200 հակ պահեստավորված անասնակեր և մոտ 36 քմ տանիքի ծածկը (ազբոշիֆեր)
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.